ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Я Вас любил…»

«Я Вас любил…»
06.06.2013 | 13:09

Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի կունենա Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան նվիրված երեկո: Կներկայացվի «Սիրո երգիչ պոետի սերը» կոմպոզիցիան, որը պատմում է Գոնչարովայի հանդեպ Պուշկինի սիրո, նրանց փոխհարաբերությունների և բանաստեղծի ճակատագրում Գոնչարովայի դերի մասին:
Կենտրոնի հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանի փոխանցմամբ` թատերական բեմադրությանը կմասնակցեն Հայաստանի առաջատար թատրոնների դերակատարները:
Պուշկինի դերը մարմնավորում է Երևանի պետական կամերային թատրոնի դերասան Արմեն Մարգարյանը, Գոնչարովայի դերում Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Յանա Գաբրիելյանն է:
Կհնչեն Ալ. Պուշկինի բանաստեղծությունները, ինչպես նաև անվանի բանաստեղծի բառերով գրված ռոմանսները. «Я Вас любил…», «Я помню чудное мгновенье», «Я ехал к Вам», «Не пой красавица при мне…», «Натали» և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ